«Ազատության» դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ՝ Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելն առանձին-առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ։
«Առանձին, բայց լավ հանդիպումներ էին», - «Ազատության»-ն ասել է բանակցություններին մոտ կանգնած դիվանագետներից մեկը։
Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Լոնդոնում մասնակցում են Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովին։ Ավելի վաղ Երևանն ու Բաքուն միմյանց մեղադրեցին ղեկավարների մակարդակով հայ-ադրբեջանական հանդիպումը տապալելու համար։
Եվրոպայի խորհրդի ղեկավարի միջնորդությամբ նախորդ հանդիպումն անցած ամռանն էր Բրյուսելում։ Միշելն անկեղծ ու բովանդակային էր գնահատել Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների այդ բանակցությունները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ փորձագետի, Ալիևը Լոնդոնում բանակցությունները տապալելու «խաղ» անցկացրեց ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպումներ է ունեցել Ստոլտենբերգի, Միշելի հետ