Գյումրիի փրայմըրիզի հաղթած թեկնածու Սարիկ Մինասյանը նշանակվեց Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար․ որոշումն այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ստորագրել։
Վարչապետը նաև Ֆեյսբուքում լուսանկար է հրապարակել՝ մասնավորապես նշելով․ - «Մեր բոլոր թեկնածուների ներկայությամբ Սարիկ Մինասյանին նշանակեցի Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար»։
Կառավարությունը նախօրեին վաղաժամ դադարեցրեց Գյումրիի ավագանու լիազորությունները, արտահերթ ընտրություններ նշանակելու որոշում կայացրեց՝ հիմնավորելով ՏԻՄ օրենքի պահանջով, որ վերջին 3 ամսում ավագանին նիստ չի գումարել։
Ավագանին իր 20 անդամով կշարունակի գործել, մինչև նորն ընտրվի։
Գյումրիի արտահերթ ընտրությունները կկայանան մարտի 30-ին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վաղը Գյումրին նոր ժամանակավոր քաղաքապետ կունենա, բայց այսօր արդեն Շիրակը մարզպետ չունի