2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Ռուսաստանը 447 միլիոն 700 հազար հավկիթ է ներկրել Բելառուսից, Թուրքիայից և Ադրբեջանից։
Առանձին վերցրած՝ Բելառուսը 363 միլիոն հավկիթ է առաքել Ռուսաստան, Ադրբեջանը՝ 46 միլիոն 500 հազար, Թուրքիան՝ 38 միլիոն 200 հազար։
Տվյալները հրապարակել է «Ռոսսելխոզնադզոր»-ը։
2023-ի աշնանը Մոսկվան որոշել էր բացել ռուսական շուկան Ադրբեջանի հավկիթների, իսկ տարեվերջին նաև Թուրքիայի 6 ընկերությունների առաջ։
Ռուսաստանում ձվի սուղ պահանջարկը և աննախադեպ գնաճը շարունակվում է անցած տարեվերջից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստան մատակարարված ադրբեջանական հավկիթների թիվը հասել է մեկուկես միլիոնի ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանից հետո այժմ էլ Թուրքիան է ձու մատակարարում Ռուսաստանին