Մատչելիության հղումներ

Ադրբեջանից հետո այժմ էլ Թուրքիան է ձու մատակարարում Ռուսաստանին


«Ռոսսելխոզնադզոր»-ը հայտնում է, որ Թուրքիայից ձվի առաջին խմբաքանակը՝ 316 հազար 800 հավկիթ, ներկրվել է Ռուսաստան։

Ռուսաստանում ձվի սուղ պահանջարկը և աննախադեպ գնաճը շարունակվում է անցած տարեվերջից։ Խնդիրն այն աստիճան է սրվել, որ Կրեմլի ղեկավարը դեկտեմբերին աննախադեպ քայլի դիմեց՝ ուղիղ եթերում ներողություն խնդրելով զանգվածային դժգոհություն հարուցած ձվի 25 տոկոսով թանկացման համար։

Ճգնաժամը մեղմելու նպատակով շաբաթներ առաջ էլ Ադրբեջանն էր Ռուսաստան ներմուծել 612 հազար հավկիթ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG