Ռուսաստան մատակարարված ադրբեջանական հավկիթների թիվը հատել է մեկուկես միլիոնի շեմը, հաղորդել է ռուսաստանյան գյուղատնտեսության ոլորտում վերահսկողություն իրականացնող պետական գործակալությունը՝ «Ռոսսելխոզնադզորը»։
Գերատեսչության տեղեկություններով՝ ձվերի հերթական խմբաքանակը՝ շուրջ 306 հազար հատ, Ռուսաստանի տարածք է ներկրվել այսօր առավոտյան Դաղստանի և Ադրբեջանի սահմանին գտնվող «Յարաղ-Քազամլյար» անցակետով։
Ադրբեջանական ձվերի մատակարարումը Ռուսաստան մեկնարկեց այս ամսվա սկզբին, այն բանից հետո, երբ ռուսական շուկայում այդ ապրանքատեսակի սուր դեֆիցիտ արձանագրվեց։