Ռուսաստանի որ բանտում և ինչ պայմաններում է պատիժը կրում գյումրեցի ընտանիքի սպանության համար Հայաստանում ցմահ դատապարտված Վալերի Պերմյակովը, արդյոք դեռ բանտո՞ւմ է, թե՞ հազարավոր այլ բանտարկյալների նման Ուկրաինայի դեմ կռվելու է ուղարկվել։ Յոթ հոգու սպանդին հաջորդած տարիների ընթացքում այդպես էլ որևէ տեղեկություն ո՛չ զոհերի հարազատներին, ո՛չ էլ հայաստանյան հանրությանը չի տրամադրվել։
Արդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանն էլ երեկ իր ասուլիսում խոստովանեց, որ տեղեկություն չունի Պերմյակովի ողջ լինելու, գտնվելու վայրի ու պատժի կրման մասին:
Հունվարի 13-ին լրացավ Պերմյակովի ռուսական զինվորական տրիբունալի կողմից զենքով դասալքության, զինամթերք հափշտակելու և ապօրինի զենք կրելու համար պատժի կրման 10 տարին։ Ուժի մեջ մտավ հայկական կողմի ցմահ ազատազրկման դատավճիռը։ Արդարադատության նախարարությունը Վալերի Պերմյակովի պատժի կրման վայրի վերաբերյալ «Ազատության» հարցմանը հստակ պատասխան չէր տվել: Չէին հստակեցրել նաև, թե արդյոք կդիմեն ռուսական կողմին Պերմյակովին Հայաստան վերադարձնելու համար: Դեռ 2017-ին, երբ Պերմյակովը փոխանցվեց Ռուսաստանին, հայկական կողմը հայտնել էր, որ հիմք են ընդունել 1998 թվականի Մոսկվայի կոնվենցիան:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գյումրիում սպանված Ավետիսյանների հարազատները ցանկանում են, որ գործը վերաբացվի«Հատուկ հավաստիացում էր տրվել այս պաշտոնական հաղորդագրության մեջ, որ Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմինների հետ խորհրդակցությունների արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ հայկական կողմի ներկայացուցիչների համապատասխան հարցումների պարագայում Պերմյակովի պատժի կրման վերաբերյալ հետագայում ռուսական կողմը տրամադրելու է տեղեկատվություն: Այսինքն՝ մեխանիզմը ստեղծվել է, պայմանավորվածությունը ձեռք է բերվել, և հայկական կողմը պետք է ցուցաբերի հետևողականություն և հարցումների միջոցով փորձի հասկանալ պատժի կատարման ընթացքը», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար Սիրանուշ Սահակյանը։
Նա վստահ է՝ Մոսկվայի կոնվենցիայի հիմքով Ռուսաստանին արտահանձնված Վալերի Պերմյակովին չեն վերադարձնի Հայաստան՝ ցմահ ազատազրկման պատիժը կրելու համար. - «Չենք կարող ակնկալիք ձևավորել, որ պատժի կրման նպատակով Պերմյակովը կարող է վերադարձվել Հայաստան և պատժի որոշակի մաս շարունակել կրել Հայաստանում»։
Եթե չի վերադարձվում, ապա ինչպես է հայկական կողմը հավաստիանալու, որ Պերմյակովը ողջ է և կրում է պատիժը, Սիրանուշ Սահակյանն ասաց. - «Արդարադատության նախարարությունը պետք է հարցումներ ուղարկի ՌԴ-ին՝ հավաստիանալու, որ պատիժը կրվում է»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արթուր Դավթյան․ Ռուս զինծառայողի գործն ամբողջությամբ Հայաստանի իրավասության տակ էՌուսաստանը ներում է շնորհել հազարավոր բանտարկյալների, ովքեր համաձայնում են Ուկրաինայի դեմ կռվել։
Ռուսական կողմին Պերմյակովի վերաբերյալ հարցման բացառիկ իրավունքը Արդարադատության նախարարությանն է։ Ո՛չ տուժողի իրավահաջորդները, և ո՛չ էլ Ավետիսյանների հարազատները հարցումներ անել չեն կարող։ Եթե անեն էլ, դրանք ամենայն հավանականությամբ, անպատասխան կմնան։
Ամբողջական տարբերակը՝ «Ազատության» ռեպորտաժում.
Your browser doesn’t support HTML5