ՌԴ-ն օրենքով արգելեց ռուսերենին չտիրապետող երեխաներին դպրոց ընդունվել

Աշակերտը ՌԴ դպրոցներից մեկում, արխիվ

Ռուսերենին չտիրապետող երեխաները Ռուսաստանում դպրոց ընդունվել չեն կարող․ Ռուսաստանի պետդուման այսօր ձայների 409 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ ընդունեց այս օրենքը։

Ըստ ՏԱՍՍ-ի՝ ընդունված օրենքով օտարերկրյա քաղաքացիները հանրակրթական ծրագրերով ուսանելու համար Ռուսաստանում օրինական կացության վերաբերյալ փաստաթուղթ պետք է ներկայացնեն, դպրոցներ ընդունվելու համար էլ անհրաժեշտ կլինի լեզվի իմացության թեստ հանձնել։

Կարգավորումներն ուժի մեջ կմտնեն 2025-ի ապրիլից։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանում կրճատելու են օտարերկրացիների՝ երկրում գտնվելու առավելագույն ժամկետը