Ռուսաստանի քննչական կոմիտեն միգրացիոն օրենսդրությունը խստացնելու առաջարկներ է ուղարկել Պետդումա։
Մասնավորապես, առաջարկվում է ընդլայնել քաղաքացիություն չտրամադրելու հիմքերը, ծանրացուցիչ հանգամանք դարձնել Ռուսաստանում ապօրինի գտնվող օտարերկրացիների կողմից հանցագործության կատարումը։
Քննչական կոմիտեն նաև միջոցներ է մշակում ներգաղթյալների նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու համար։
Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն իր հերթին հայտնել է, որ ներգաղթի վերահսկողության կարգավորումների ուղղությամբ ներկայումս Պետդումայում 25 օրինագծեր կան։ Հաջորդ շաբաթ երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար քննարկվելու է անօրինական միգրանտներին արտաքսելու ռեժիմի մասին օրինագիծը։
Ռուսաստանում միգրացիոն կոնոնները կտրուկ խստացվում են «Կրոկուս սիթի» համերգասրահում անցած մարտին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից հետո, որի կատարողները Տաջիկստանի քաղաքացիներ էին։