Արդարադատության նախարար կնշանակվի Սրբուհի Գալյանը

Սրբուհի Գալյան, արխիվ

Հայաստանի արդարադատության նախարար կնշանակվի ներկայումս գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը: Այդ մասին Ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտնելով, որ թեկնածությունն առաջադրել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը:

ՔՊ վարչության նիստն այսօր երեկոյան է կայացել, այն վարել է վարչապետ Փաշինյանը: Նիստում հինգ թեկնածություն է քննարկվել՝ Սրբուհի Գալյանի, ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանի, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի տնօրեն Լիանա Ղալթաղչյանի, միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի և Բարձրագույն դատական խորհրդի նախկին անդամ ու ԲԴԽ նախագահի նախկին պաշտոնակատար, Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի:

Իշխող ուժը արդարադատության նախարարի թեկնածու էր փնտրում արդեն մոտ մեկ ամիս՝ Գրիգոր Մինասյանն այդ պաշտոնից հրաժարական տվեց հոկտեմբերի 1-ին:

32-ամյա Սրբուհի Գալյանը գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալն է, այդ պաշտոնում նշանակվել է 2020 թվականի սեպտեմբերի 1-ին, մինչ այդ մոտ մեկ տարի եղել է արդարադատության փոխնախարար:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մոտ մեկ ամիս է՝ իշխող ուժը արդարադատության նախարարի թեկնածու է փնտրում. ում վստահել«ՔՊ-ական լինելու սկզբունքը պետք է վերանայել». արդարադատության նախարարի թեկնածուների նոր անուններ են շրջանառվումՔՊ վարչությունն արդարադատության նախարարի պաշտոնում դեռ թեկնածու չի հաստատել