Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի միջոցով ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին ոչ մի ուղերձ չի փոխանցել։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Ոչ, պարոն Օրբանը Պուտինին չի տեղեկացրել Թրամփի հետ հանդիպելու մտադրության մասին և ոչ մի նամակ կամ հաղորդագրություն՝ ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր, չի փոխանցվել», - ասել է խոսնակը:
Հուլիսի 5-ին Օրբանն այցելել է Մոսկվա, որտեղ Պուտինի հետ քննարկել է Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցը, մինչ այդ՝ հուլիսի 2-ին, Օրբանն այցելել է Կիև, որտեղ հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Հուլիսի 8-ին Օրբանը հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ և նրա հետ էլ է մտքեր փոխանակել այդ ճգնաժամի կարգավորման հեռանկարների շուրջ։
Հունգարիայի վարչապետն այնուհետեւ մեկնել է ԱՄՆ, որտեղ մասնակցել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, ինչպես նաև հանդիպել է Թրամփին։
Ամփոփելով այդ զրույցի արդյունքները՝ Հունգարիայի վարչապետն ասել է, որ ԱՄՆ նախկին նախագահը, եթե հաղթի նոյեմբերի ընտրություններում և վերադառնա Սպիտակ տուն, մտադիր է հասնել Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը։
Օրբանը Թրամփի հետ հանդիպումն անվանել է «խաղաղապահ առաքելություն 5.0»՝ նկատի ունենալով Կիև, Մոսկվա և Պեկին կատարած վերջին այցերը, ինչպես նաև Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումը, որի ընթացքում նույնպես անդրադարձ է եղել ուկրաինական հակամարտությունը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Օրբանը Ֆլորիդայում հանդիպել է Թրամփի հետ«Առաջիկայում ուկրաինական ճակատում հնարավոր են ավելի դրամատիկ կորուստներ, որոնք մինչ օրս չենք տեսել», - զգուշացնում է ՕրբանըՕրբանը Պեկինից հետո մեկնել է ՎաշինգտոնՕրբանը ժամանել է Պեկին՝ «խաղաղության առաքելությամբ» Բրյուսելի և Կիևի կողմից չլիազորված Օրբանը խաղաղության առաքելությամբ Մոսկվայում է