Մատչելիության հղումներ

Օրբանը Պեկինից հետո մեկնել է Վաշինգտոն


Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբան, արխիվ
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբան, արխիվ

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Չինաստան կատարած այցից հետո այսօր մեկնել է Վաշինգտոն։

Օրբանն Ինստագրամի իր էջում տեսանյութ է հրապարակել, մասնավորապես, գրելով՝ «Հաջորդ կանգառը՝ Վաշինգտոն»։

Հուլիսի 9-ից 11-ը Վաշինգտոնում կկայանա ՆԱՏՕ-ի հոբելյանական 75-րդ գագաթնաժողովը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ուկրաինական խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններից հետո Հունգարիայի վարչապետն այսօր առավոտյան էր ժամանել Պեկին, հանդիպել նախագահ Սին Ծինփինի հետ։

Հունգարական կողմը բանակցությունների մանրամասները դեռ չի հայտնել։ Չինաստանի պետական լրատվամիջոցները նշում են, որ գլխավոր թեման եղել է ուկրաինական պատերազմը։

Նախքան Պեկին այցելելը Օրբանը Կիևում բանակցություններ է վարել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Եվրամիության խորհրդում նախագահությունը հուլիսի 1-ից անցել է Հունգարիային։ Թեև Բրյուսելից հայտարարել են, որ Օրբանը Եվրամիության անունից բանակցություններ անցկացնելու լիազորություններ չունի, Օրբանն իր X-ի իր էջում այսօր գրել էր, որ Չինաստանում է՝ «խաղաղության առաքելության» շրջանակներում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG