Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախատեսում է հոկտեմբերին, Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին, հանդիպել Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, «Իզվեստիա»-ին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ իրանական կողմը ստացել է BRICS-ին մասնակցելու հրավերը։
Ընդգծելով, որ վաղը՝ հուլիսի 30-ին, տեղի է ունենալու Իրանի ընտրված նախագահ Մասուդ Պեզեշկիանի երդմնակալության արարողությունը՝ Պեսկովը հույս է հայտնել, որ պաշտոնի ստանձնումից հետո Մոսկվայի և Թեհրանի ակտիվ համագործակցությունը կշարունակվի, այդ թվում՝ BRICS-ի շրջանակներում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է Մասուդ Փեզեշքիանը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խամենեին պաշտոնապես հաստատել է Փեզեշքիանին Իրանի նախագահի պաշտոնում2024 թվականի հունվարի 1-ից Իրանն ասոցիացիայի լիիրավ անդամ է։ Կազանում BRICS-ի առանցքային գագաթնաժողովը պետությունների ղեկավարների մակարդակով նախատեսված է հոկտեմբերի 22-ից 24-ը։
«Մենք ուրախ կլինենք տեսնել նրան, իսկ նախագահ Պուտինը պատրաստվում է առաջիկա հանդիպմանը»,- ասել է Կրեմլի խոսնակը։
Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և Հարավաֆրիկյան Հանրապետության մասնակցությամբ այս միությունը կազմավորվել է 2006 թվականին, հետագայում խմբին միացել են նաև Եգիպտոսը, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան և Եթովպիան։
BRICS-ը միջազգային հարթակ է, որի անդամ պետությունների ղեկավարները հավաքվում են տարեկան գագաթնաժողովներին և քննարկում են գլոբալ հիմնահարցներն ու փոխադարձ համագործակցությունը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը ցանկանում է անդամակցել BRICS-ին