Մատչելիության հղումներ

Խամենեին պաշտոնապես հաստատել է Փեզեշքիանին Իրանի նախագահի պաշտոնում


Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին կիրակի առավոտյան պաշտոնապես հաստատել է Մասուդ Փեզեշքիանին Իրանի նախագահի պաշտոնում։

Իրանցի և օտարերկրյա այլ պաշտոնյաների ներկայությամբ կայացել է նորընտիր նախագահի հաստատման արարողությունը, գրում է Mehr գործակալությունը։

Հուլիսի 30-ին խորհրդարանում տեղի կունենա Մասուդ Փեզեշքիանի երդման արարողությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG