Այսօր, Մոսկվայի ժամանակով ժամը 12-ին Կրեմլում տեղի կունենա Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը։ 71-ամյա Պուտինը հինգերորդ անգամ կստանձնի Ռուսաստանի նախագահի պաշտոնը։
Մարտի 15-ից 17-ը Ռուսաստանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքներով գործող նախագահ Պուտինն ավելի քան 76 միլիոն քվե է ստացել, ինչը կազմում է ընտրություններին մասնակցած Ռուսաստանի քաղաքացիների ընդհանուր թվի 87,28 տոկոսը։ Արևմուտքում այս ցուցանիշը կասկածելի են որակել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը Պուտինի երդմնակալությանը ներկայացուցիչ չի ունենա. Միլլեր«Այս ընտրություններն ակնհայտորեն ոչ ազատ էին ու ոչ էլ արդար, հաշվի առնելով, որ պարոն Պուտինն իր ընդդիմախոսներին բանտերն էր նետել, մյուսներին էլ թույլ չտվեց առաջադրվել», - հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քըրբին։ Նույնն է պնդել նաև Եվրամիության արտգործնախարար Ջոզեպ Բորելը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Չեխիան չի մասնակցի Պուտինի ինագուրացիային71-ամյա Պուտինը կմնա Կրեմլում ևս 6 տարի՝ մինչև 2030 թվականը՝ իշխանության երկարակեցությամբ գերազանցելով անգամ սովետական բռնապետ Իոսիֆ Ստալինին:
Պուտինի երդմնակալությունից հետո կառավարությունը հրաժարական կտա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Վարչապետը, նրա տեղակալներն ու նախարարները կշարունակեն աշխատել մինչև նոր կառավարության ձևավորումը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինի երդմնակալության նախօրեին Գերմանիան Մոսկվայից հետ է կանչում իր դեսպանին18-րդ կառավարությունը կձևավորվի արդեն նոր կանոնակարգի համաձայն, որն ամրագրվեց 2020 թվականի սահմանադրական փոփոխություններով։ Եթե նախկինում կաբինետի բոլոր անդամները նշանակվում էին նախագահի հրամանագրերով, ապա այժմ հարկավոր է խորհրդարանի հաստատումը։ Երդմնակալությունից հետո երկու շաբաթվա ընթացքում նախագահը պետք է Պետդումային ներկայացնի վարչապետի թեկնածուին, քննարկման համար մեկ շաբաթ է նախատեսված։ Իսկ ընտրված վարչապետն էլ արդեն կներկայացնի իր տեղեկալների, նախարարների թեկնածությունները։
Իսկ ներքին գործերի, արտակարգ իրավիճակների, պաշտպանության, արտաքին գործեր և արդարադատության նախարարներին պետության ղեկավարը կնշանակի Դաշնային խորհրդի հետ խորհրդակցություններից հետո: Խորհրդարանում արդեն ասել են, որ պատրաստ են հնարավորինս արագ իրականացնել բոլոր ընթացակարգերը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՌԴ իշխանությունները մոտ 22 մլն քվեաթերթիկ են լցրել Պուտինի օգտին. իրավապաշտպան կազմակերպություն