Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը Պուտինի երդմնակալությանը ներկայացուցիչ չի ունենա. Միլլեր


ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլեր, արխիվ
ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլեր, արխիվ

ԱՄՆ-ը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալությանը ներկայացուցիչ չի ունենա, ամենօրյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

Հարցին, թե Վաշինգտոնը բոյկոտո՞ւմ է, Միլլերը պատասխանել է․ - «Մենք այնտեղ ներկայացուցիչ չենք ունենա: Իսկ եզրակացությունները թողնում ենք ձեզ»։

Արդյո՞ք դա նշանակում է, որ Վաշինգտոնը Պուտինին լեգիտիմ նախագահ չի՞ համարում, ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը պատասխանել է, որ ԱՄՆ-ը այդ ընտրություններն ազատ և արդար չի համարում, բայց Պուտինը Ռուսաստանի նախագահն է և պատրաստվում է շարունակել իր պաշտոնավարումը։

Պուտինի երդմնակալությունը տեղի է ունենալու այսօր։ Երեկ Պուտինի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ օտարերկրյա պետությունների ղեկավարներին հրավերներ չեն ուղարկվել։ Հրավիրված են Մոսկվայում հավատարմագրված բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները։

Երեկ Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկին հայտարարեց, որ ներկայացուցիչ չեն ունենա այդ արարողությանը։ Բացի դրանից Չեխիան հայտարարել է, որ հետ է կանչում իր դեսպանին Մոսկայից։

Պուտինի երդմնակալության նախօրեին Գերմանիան է նաև Մոսկվայից հետ կանչում իր դեսպան Ալեքսանդր Գրաֆ Լամբսդորֆին՝ խորհրդակցությունների նպատակով։ Դեսպանը Գերմանիայում կմնա մեկ շաբաթ՝ բաց թողնելով Պուտինի երդմնակալությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG