Վլադիմիր Պուտինի երդմնակալության նախօրեին Գերմանիան Մոսկվայից հետ է կանչում իր դեսպան Ալեքսանդր Գրաֆ Լամբսդորֆին՝ խորհրդակցությունների նպատակով։ Դեսպանը Գերմանիայում կմնա մեկ շաբաթ՝ բաց թողնելով Պուտինի երդմնակալությունը։
Մայիսի 3-ին Գերմանիան Ռուսաստանին մեղադրել էր հաքերային հարձակումների մեջ։ Արտգործնախարար Անալենա Բերբոքը հայտարարել էր, որ Մոսկվայի գործողությունները անընդունելի են և անհետևանք չեն մնա։
Ռուսաստանը հերքում է իր առնչությունը հաքերային հարձակմանը, որի հետևանքով SPD կուսակցության անդամների անձնական հաշիվների արտահոսք էր տեղի ունեցել։