«Առաջիկա շաբաթներին ԱՄՆ 45-րդ նախագահ, նախագահի հանրապետական թեկնածու Դոնալ Թրամփի դեմ նոր մահափորձ կարող է կազմակերպվել», - Politico հանդեսի հետ զրույցում նշել են ամերիկյան հատուկ ծառայություններին մոտ կանգնած աղբյուրները։
Politico-ի աղբյուրները պնդում են, որ Թրամփի դեմ մահափորձի թեման վերջին տարիներին ակտիվորեն քննարկում են հատկապես Իրանի իշխանությունները։
Դա, ըստ հանդեսի, պետք է վրեժխնդրություն լինի իրանցի գեներալ Քասեմ Սոլեյմանիի՝ 2020-ի հունվարին տեղի ունեցած սպանության համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռաիսի. «Թրամփին հարկավոր է դատել Սոլեյմանիի սպանության համար»Դրա հետ մեկտեղ, Politico-ի աղբյուրներն ընդգծել են, որ շաբաթ օրը Թրամփի դեմ տեղի ունեցած մահափորձում իրանական հետքի առկայության որևէ ապացույց չի հայտնաբերվել։
Հուլիսի 13-ին Փենսիլվանիայում Թրամփի նախընտրական հանրահավաքի ժամանակ հնչած կրակոցներից նախագահի թեկնածուն վիրավորվեց, իսկ աջակիցներից մեկը սպանվեց։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ FBI-ը հրապարակել է Թրամփի վրա ենթադրյալ կրակողի անունը