Մատչելիության հղումներ

FBI-ը հրապարակել է Թրամփի վրա ենթադրյալ կրակողի անունը


Դաշնային հետաքննությունների բյուրոն հրապարակել է Դոնալդ Թրամփի վրա ենթադրյալ կրակողի անունը՝ նա 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուկսն է:

Թրամփի վրա կրակոց արձակվել է նախընտրական հավաքից ավելի քան 100 մետր հեռավորության վրա գտնվող շինության տանիքից։ Կրակոցներից մահացել է հավաքի մասնակիցներից մեկը, ևս երկու մեծահասակ տղամարդ ծանր վիրավորվել են։ Անվտանգության ծառայության աշխատակիցները չեզոքացրել են կրակողին։ Սոցցանցերում տարածված տեսանյութում շենքի տանիքին մի մարմին է երևում։

Կրակոցներից մոտ 12 ժամ անց հրապարակված երկրորդ հայտարարության մեջ Դոնալդ Թրամփն ասել է, որ անհամբեր սպասում է ելույթ ունենալ Հանրապետականների ազգային համագումարում, որը մեկնարկում է այս շաբաթվա վերջին:

«Այս պահին ավելի քան երբևէ կարևոր է, որ մենք միասնական լինենք և ցույց տանք մեր իրական բնավորությունը որպես ամերիկացիներ՝ մնալով ուժեղ և վճռական», - ասել է Թրամփը Truth Social-ում։

Հուլիսի 13-ի վերջին լրագրողների հետ ճեպազրույցում ՀԴԲ գործակալ Քևին Ռոժեքը, որը պատասխանատու է բյուրոյի տեղական գրասենյակի համար, ասել է, որ միջադեպը հետաքննվում է որպես «մահափորձ»:

Դեպքից անմիջապես հետո X-ում հրապարակված հայտարարության մեջ Գաղտնի ծառայության խոսնակ Էնթոնի Գուլիելմին էլ ասել է, որ հրաձիգը «բազմաթիվ կրակոցներ է արձակել դեպի բեմը՝ հանրահավաքի վայրից դուրս գտնվող բարձր դիրքից»: Նա նաև նշել է, որ կրակողը «չեզոքացվել է»:

«Ազատություն» ռադիոկայանին տրամադրված հայտարարության մեջ ՀԴԲ-ն ճանաչեց 20-ամյա Քրուքսին որպես կասկածյալ զինված անձ և ասաց, որ նա Բաթլերից մոտ մեկ ժամ հարավ գտնվող քաղաքից էր:

ԱՄՆ-ի մի քանի լրատվական լրատվամիջոցներ հաղորդել են, որ նահանգում քվեարկության արդյունքները ցույց են տվել, որ Քրուքսը գրանցված հանրապետական է, բայց նա նաև փոքր նվիրատվություններ է արել դեմոկրատական արշավներին:

Հուլիսի 13-ի գիշերը իրավապահները փակել են Քրուքսների ընտանիքին պատկանող տուն տանող ճանապարհները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG