Մատչելիության հղումներ

Ռաիսի. «Թրամփին հարկավոր է դատել Սոլեյմանիի սպանության համար»


Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին այսօր ՄԱԿ-ի ամբիոնից պահանջել է հետաքննել երկրի ամենաազդեցիկ ուժային կառույցներից մեկի՝ «Հեղափոխության պահապանների կորպուսի» կազմում գործող «Ալ Քուդս» ստորաբաժանման հրամանատար Քասեմ Սոլեյմանիի սպանությունը։

Սոլեյմանին սպանվել էր 2020 թվականի հունվարին Բաղդադի օդանավակայանի մերձակայքում՝ ամերիկյան անօդաչու սարքի հարվածի հետևանքով։

«Մեր ցանկությունն է, որ այս հանցագործության համար ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կանգնի դատարանի առջև», -հայտարարել է Ռաիսին։

ՄԱԿ-ում հնչեցրած ելույթում Իրանի նախագահը խոսել է նաև երկրի միջուկային ծրագրի մասին՝ պնդելով, որ այն բացառապես խաղաղ բնույթ ունի։ «Իսլամական հանրապետության ռազմական դոկտրինը միջուկային զենքի կիրառում չի նախատեսում։ Որոշ երկրներ, սակայն, օգտագործում են մեր միջուկային ծրագիրը՝ Թեհրանի վրա ճնշում գործադրելու համար», - նշել է Էբրահիմ Ռաիսին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG