Մասուդ Փեզեշքիանը վստահեցնում է, որ իր՝ հուլիսի վերջին Իրանի նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր Թեհրանը զենք չի փոխանցել Ռուսաստանին:
Արևմուտքը դատապարտում և պատժամիջոցների է ենթարկում Թեհրանին Մոսկվային սպառազինություն, այդ թվում՝ «Շահեդ» անօդաչու թռչող սարքեր մատակարարելու համար, որոնք օգտագործվում են Ուկրաինայում պատերազմում: Վերջերս էլ հաղորդումներ տարածվեցին Թեհրանի՝ Կրեմլին փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ փոխանցելու մասին, որոնք դատապարտումների նոր ալիք բարձրացրեցին Արևմուտքում՝ հաջորդած նոր պատժամիջոցներով:
«Հնարավոր է, որ որոշ զենքերի մատակարարում տեղի ունեցել է անցյալում, բայց կարող եմ վստահեցնել, որ իմ՝ լիազորություններս ստանձնելուց ի վեր Ռուսաստանին նման մատակարարում չի եղել», - հայտարարել է Փեզեշքյանը այսօր՝ Իրանի նախագահի պաշտոնում առաջին ասուլիսի ժամանակ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
G7-ի ԱԳ նախարարները դատապարտում են Իրանի՝ բալիստիկ հրթիռների «տրամադրումը Ռուսաստանին»ԵՄ-ը դատապարտում է իրանական հրթիռների ենթադրյալ փոխանցումը ՌԴ-ին, քննարկում նոր պատժամիջոցներըԱրաղչի. Թեհրանը բալիստիկ հրթիռներ չի մատակարարել ՄոսկվայինԱՄՆ-ն ընդլայնում է Իրանի դեմ պատժամիջոցները ՌԴ բալիստիկ հրթիռներ մատակարարելու համարԻրանի նախագահը նաև ակներևաբար դուռ է բացել միջուկային խնդիրների շուրջ Միացյալ Նահանգների հետ ուղիղ բանակցությունների համար, միայն թե պայմանով, որ Վաշինգտոնը ցույց տա իր «ոչ թշնամական» տրամադրվածությունը իսլամական հանրապետության նկատմամբ, հաղորդում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի պարսկական ծառայությունը:
69-ամյա Փեզեշքիանը հայտարարել է նաև, որ իր երկիրը չի հրաժարվի իր վիճահարույց հրթիռային ծրագրից՝ չնայած արևմտյան պատժամիջոցներին: