«Մեծ յոթնյակի» (G7) արտգործնախարարները խստորեն դատապարտել են Իրանի կողմից Ռուսաստանին բալիստիկ հրթիռների տրամադրումը:
«Իրանը պետք է անհապաղ դադարեցնի Ուկրաինայի դեմ Ռուսաստանի անօրինական և չարդարացված պատերազմին ցուցաբերվող աջակցությունը և դադարեցնի բալիստիկ հրթիռների, անօդաչու թռչող սարքերի և հարակից տեխնոլոգիաների փոխանցումները, որոնք ուղղակի վտանգ են ներկայացնում ուկրաինացի ժողովրդին, ինչպես նաև ամբողջ եվրոպական և միջազգային անվտանգությանը», - ասված է G7-ի հայտարարությունում:
«Մեծ յոթնյակի» երկրներն են Մեծ Բրիտանիան, Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան և ԱՄՆ-ն:
Ավելի վաղ Եվրամիությունն էր դատապարտել իրանական արտադրության բալիստիկ հրթիռների վերջին ենթադրյալ փոխանցումը Ռուսաստան:
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին իր հերթին օրեր առաջ հայտարարել էր, որ Թեհրանը բալիստիկ հրթիռներ չի մատակարարել Ռուսաստանին, հավելելով, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները լուծում չեն: