Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է աղետի գոտի՝ Լոռու մարզ։
Իր ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում վարչապետը Մ6 միջպետական ճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածում է՝ «Թուֆենքյան» հյուրանոցի մոտակայքում։
Այստեղ փլուզված ճանապարհին իրականացվել է լիցք, տեղադրվել են հենապատեր, երթևեկությունը վերականգնվել է, նշել է Փաշինյանը։
- Մայիսի լույս 26-ի գիշերը Դեբեդի վարարման հետևանքով հեղեղումները մեծ ավերածությունների պատճառ են դարձել Լոռու և Տավուշի մարզերում։
- Շուրջ 9 բնակավայր կառավարությունն աղետի գոտի է ճանաչել։
- Տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը կառավարության նիստին պնդեց, թե աղետի գոտում ակտիվ վերականգնման աշխատանքները շարունակվում են։
- Աղետի հետևանքով 20 կամուրջ է փլուզվել։
- Մեկուսացման մեջ հայտնված բնակավայրերի հետ կապը վերականգնելու համար էլ ժամանակավոր հետիոտնային կամուրջներ են կառուցվել։