Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը վստահեցնում է՝ վարչապետ Փաշինյանի իշխանության մասին Սուրբ Էջմիածնի դիրքորոշումը նույնն է, ոչինչ չի փոխվել Մայր տաճարի վերաօծման միջոցառումից հետո էլ, երբ իշխանականները Փաշինյանի գլխավորությամբ մասնակցեցին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մայր տաճարը վերաօծվեց իշխանության ներկայությամբ՝ չնայած եղած լարվածությանը«Ինչ որ արդեն ասել ենք, արդեն էդ ինչ որ եղել է ասուլիսի ժամանակ, դա կարող եք, Արշակ սրբազանն ինչ որ մեկնաբանել է, դա ընդունեք որպես պատասխան Ձեր հարցին», - «Ազատությանը» ասաց Եսայի քահանան:
Մայր Աթոռի դիվանապետ Արշակ սրբազանը եկեղեցու դիրքորոշման մասին խոսել էր միջոցառումներից տասն օր առաջ, երբ հրապարակային դեռ հայտնի չէր՝ Փաշինյանը մասնակցելու է, թե՝ ոչ: Կառավարությունում այդ ժամանակ հարցը դեռ քննարկվում էր:
«Այդ պահանջը երբ որ հնչել է, այդ պահանջին հակառակվող որևէ այլ թեզ մինչև այս պահը չի ներկայացվել: Եկեղեցին շարունակելու է իր դիրքորոշումները, իր մտահոգությունները արտահայտել բոլոր այն դեպքերում, երբ դրա անհրաժեշտությունը կգտնվի», - հայտարարել էր Մայր Աթոռի դիվանապետը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մայր տաճարի վերաօծմանը իշխանությանը հրավիրելը դիրքորոշման փոփոխություն չի նշանակում. Արշակ սրբազանՄայր Աթոռի ու Փաշինյանի իշխանության հարաբերությունները սրվեցին հատկապես 44-օրյա պատերազմից հետո, գնալով ավելի լարվեցին, երբ Մայր Աթոռը միացավ Փաշինյանի հրաժարականի պահանջին: Այս տարի մայիսի 28-ին ոստիկաններն անգամ փորձել էին խոչընդոտել Վեհափառի մուտքը Սարդարապատ, իսկ դեկտեմբերի 31-ին Հանրային հեռուստաընկերությունը Վեհափառի ավանդական ամանորյա ուղերձը չհեռարձակեց:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Վարչապետն այցելեց Սարդարապատ, ոստիկանները փորձել են արգելել Վեհափառի մուտքըՀանրային ՀԸ-ը հրաժարվել է Կաթողիկոսի ուղերձը հրապարակել կեսգիշերից առաջ. Մայր ԱթոռՉնայած սրված հարաբերություններին, Մայր Աթոռը հոգևոր խորհրդի ժողովում քննարկել ու որոշել էր՝ իշխանությանը հրավիրել Մայր տաճարի բացման միջոցառումներին:
«Մարտնչել Սուրբ Էջմիածնի դեմ՝ նշանակում է մարտնչել հայոց ինքնության և գոյության դեմ, հարված հասցնել հայոց պետականությանը և հայ կյանքը պարպել ազգային ու հոգևոր բովանդակությունից», - արարողության ժամանակ հայտարարեց Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մարտնչել Սուրբ Էջմիածնի դեմ նշանակում է մարտնչել հայոց ինքնության և գոյության դեմ. Գարեգին Բ կաթողիկոսԻշխանությունը Մայր տաճարից հեռացավ պատարագի կեսից. արդյո՞ք կաթողիկոսի պատգամի այս հատվածը նրանց դուր չէր եկել ու արդյո՞ք իշխանականներին էր ուղղված: Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանն էր անդրադարձել այս խոսքերին ու կոչ արել չնույնացնել Վեհափառին ու եկեղեցուն:
«Էդ որ ասում են՝ ապտակ էր ՔՊ-ին, ի՞նչ է նշանակում ապտակ էր ՔՊ-ին, առնվազն... Նիկոլ Փաշինյանը, որին սրբազան Բագրատը՝ Վազգենը Գալստանյան, անվանում էր նեռ, չգիտեմ ինչ, այնուամենայնիվ, Մայր տաճարի օծման և բանի ժամանակ այնտեղ էր, իսկ ի՞նքը ուր էր», - հայտարարել էր ԱԺ նախագահը:
Սուրբ Էջմիածնի հրավերները մերժել էին Հայաստանի երկրորդ ու երրորդ նախագահները. Սերժ Սարգսյանն անհնար էր համարել, իր ձևակերպմամբ, «Հայաստանի ներկայիս ապազգային առաջնորդների հետ նույն վայրում որևէ միջոցառման մասնակցելը»: