Մատչելիության հղումներ

Հանրային ՀԸ-ը հրաժարվել է Կաթողիկոսի ուղերձը հրապարակել կեսգիշերից առաջ. Մայր Աթոռ


Հանրային հեռուստաընկերությունը հրաժարվել է Կաթողիկոսի ամանորյա ուղերձը հրապարակել կեսգիշերից առաջ, ինչպես ամեն տարի է եղել, հայտարարել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։ Ըստ հաղորդագրության՝ փոխարենը Հ1-ն առաջարկել է Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձը ներկայացնել Լուրերի երեկոյան թողարկման ընթացքում, ինչը «Մայր Աթոռի կողմից պատշաճ չնկատվեց և մերժվեց»։

«Հանրային հեռուստաընկերությունը, վերջին պահին, առանց որևէ պատճառաբանության տեղեկացրեց, որ Վեհափառ Հայրապետի ամանորյա ուղերձը եթեր չի հեռարձակվի կեսգիշերից առաջ, ինչպես և ավանդաբար ընդունված էր», - ասված է հաղորդագրության մեջ։

«Անկախության պատմության ողջ ընթացքում, դեռևս Վազգեն Ա Հայրապետի ժամանակաշրջանից, ավանդաբար Հանրային հեռուստաընկերության եթերով Ամանորի գիշերը երկրի ղեկավարի ուղերձից անմիջապես առաջ հեռարձակվում էր Ազգիս Վեհափառ Հայրապետի ուղերձը։

Մնացած բոլոր մեղադրանքներն ու վերագրումները հերյուրանք են, իսկ նման որոշման պատճառների վերաբերյալ հարկ է դիմել Հանրային հեռուստաընկերությանը», - նշում է Էջմիածինը։

Հանրային ՀԸ-ը դեռ չի արձագանքել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG