Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն առաջադրել է գեներալ Քիթ Քելլոգի թեկնածությունը։
Թրամփի առաջին պաշտոնավարման շրջանում Քելլոգը եղել է փոխնախագահ Մայք Փենսի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը։
2024-ի հունիսին Քելլոգը ներկայացրել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատարեզմի ավարտի ծրագիր։ Ծրագրում նշվում էր, որ Կիևը զենք կստանա Մոսկվայի հետ բանակցություններ սկսելու դեպքում, իսկ եթե Ռուսաստանը հրաժարվի բանակցություններից, կավելացվի ռազկաման օգնությունն Ուկրաինային։ Ծրագիրը նախատեսում էր նաև հրադադարի ռեժիմի պահպանում բանակցությունների ընթացքում։
Քելլոգը նախկինում Ուկրաինայի ակտիվ կողմնակիցներից էր: 2022-ի մարտին՝ պատերազմի մեկնարկից մեկ ամիս անց, նա Ուկրաինան անվանեց «նոր Սպարտա» և զինվելու կոչ արեց։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը Ուկրաինայի պատերազմի հարցով հատուկ բանագնացի պաշտոնում կառաջադրի հետախուզության նախկին ղեկավար Ռիչարդ Գրենելին։
Թրամփի նախագահության առաջին ժամկետի ընթացքում Գրենելը եղել է նաև Գերմանիայում ԱՄՆ դեսպանը, Սերբիայի ու Կոսովոյի խաղաղ բանակցություններում՝ նախագահի հատուկ ներկայացուցիչը: 2024 թվականի ամռանը Ռիչարդ Գրենելը հանդես է եկել Ուկրաինայում «ինքնավար գոտիների» ստեղծման օգտին՝ պատերազմը դադարեցնելու համար։ Նա նաև հայտարարել է, որ չի աջակցում Ուկրաինայի՝ մոտ ապագայում ՆԱՏՕ-ին անդամակցելուն։
Ներկայումս Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի հարցով հատուկ բանագնացի պաշտոն գոյություն չունի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը հայտարարում է իր ապագա կաբինետում մի շարք կարևոր նշանակումների մասին