Ուկրաինական կողմը Կուրսկի շրջանից հյուսիսկորեացի երկու զինվորական է գերեվարել

Ռուս զինվորականը Կուրսկի շրջանում, 29-ը նոյեմբերի, 2024թ․

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շաբաթ օրը հայտարարել է, որ զինվորականները Ռուսաստանի Կուրսկի շրջանում գերի են վերցրել հյուսիսկորեացի երկու զինվորականների՝ հավելելով, որ նրանք ողջ են և Ուկրաինայի անվտանգության ծառայությունը նրանց հետ շփման մեջ է։

«Ինչպես բոլոր ռազմագերիները, այս երկու հյուսիսկորեացի զինվորները ևս ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն», - ասել է Զելենսկին X-ում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ Սեուլի՝ ավելի քան հազար հյուսիսկորեացի զինվոր է զոհվել Ուկրաինայի դեմ պատերազմում