ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2024-25 թվականների մրցաշարի փլեյօֆում Հայաստանի ազգային հավաքականն ուժերը կչափի Վրաստանի ընտրանու հետ: Երկու հանդիպումները կանցկացվեն եկող տարվա մարտի 20-ին և 23-ին համապատասխանաբար Երևանում և Թբիլիսում:
Մրցաշարի փլեյօֆերի, ինչպես նաև քառորդ եզրափակիչների վիճակահանությունը Շվեյցարիայի Նյոն քաղաքում ՈՒԵՖԱ-ի կենտրոնակայանում կայացել է այսօր:
Հայաստանի հավաքականը մրցաշարի խմբային փուլում 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց C լիգայի 4-րդ խմբում, Վրաստանը ավելի բարձր՝ B դիվիզիոնի 1-ին խմբում երրորդն էր: Փլեյօֆի արդյունքներով կա՛մ Հայաստանի հավաքականը B լիգայում կփոխարինի Վրաստանի ընտրանուն, որը կիջնի C դիվիզիոն, կա՛մ թիմերը կմնան իրենց լիգաներում: Տեղափոխությունների համար անհրաժեշտ է Հայաստանի հավաքականի հաղթանակը երկու հանդիպման հանրագումարում:
Քառորդ եզրափակիչում հետևյալ զույգերն են՝ Նիդերլանդներ-Իսպանիա, Խորվաթիա-Ֆրանսիա, Դանիա-Պորտուգալիա և Իտալիա-Գերմանիա: Այս փուլի հանդիպումները ևս կանցկացվեն մարտի 20-ին և 23-ին, զույգերի հաղթողները կհանդիպեն կիսաեզրափակիչում՝ հունիսի 4-ին և 5-ին: Հունիսի 8-ին տեղի կունենան երրորդ տեղի համար և եզրափակիչ հանդիպումները:
Հայաստանի հավաքականն այս տարի ոչ այնքան հաջող հանդես եկավ Ազգերի լիգայում՝ հաղթելով միայն Լատվիայի ընտրանու հետ երկու խաղերում, մրցակցի հարկի տակ ոչ-ոքի խաղալով Ֆարերյան կղզիների թիմի հետ ու պարտվելով մյուս երեք խաղերում՝ երկուսը՝ Հյուսիսային Մակեդոնիայի, մեկը՝ Ֆարերյան կղզիների հետ:
Վրաստանի ազգային հավաքականն աչքի ընկավ Գերմանիայում անցկացված Եվրոպայի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ մրցաշարում, որին առաջին անգամ էր մասնակցում և հաղթահարելով խմբային փուլը՝ անցավ 1/8 եզրափակիչ, որում 1:4 հաշվով պարտվեց մրցաշարի հաղթող Իսպանիայի ընտրանուն:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Լատվիայի դեմ խաղում վերջապես հաջողվեց հնարավորություններն իրացնել. ֆուտբոլային մեկնաբանՀայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային«Պահանջում ենք հրաժարական». ակումբային մասշտաբի ակցիաները հասան հավաքականի մակարդակԱլեքսանդր Պետրակովը այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը Պետրակով. «Սա իմ պարտությունն էր և ամոթը»