Հուլիսի 24-ին հազարավոր ցուցարարներ հավաքվել են ԱՄՆ Կապիտոլիումի մոտ՝ դատապարտելով Իսրայելի պատերազմը Գազայում և վարչապետ Բենյամին Նեթանյահուին, որը ելույթ է ունեցել Կոնգրեսի համատեղ նիստում:
Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ամերիկացի ժողովրդին աջակցության համար և ասել, որ պատրաստ է շարունակել Իսրայելի պատերազմն ընդդեմ ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ի մինչև «լիակատար հաղթանակ»:
Կոնգրեսի ավելի քան 50 դեմոկրատներ որոշել են չներկայանալ՝ ի նշան բողոքի Նեթանյահուի կողմից պատերազմը վարելու դեմ:
Ցուցարարները երթով անցել են բնակելի թաղամասով, ապա հավաքվել Վաշինգտոնի գլխավոր երկաթուղային կայարանի դիմաց։ Ոստիկանները ժամանել են, երբ նրանք պոկել են ԱՄՆ-ի հսկայական դրոշը: Առնվազն մեկ մարդ ձերբակալվել է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելի վարչապետը չորեքշաբթի ելույթ է ունենալու ԱՄՆ Կոնգրեսում, որոշ դեմոկրատներ բոյկոտում են