Մատչելիության հղումներ

Նեթանյահուն ասել է, որ Գազայի հատվածում գերիների վերաբերյալ գործարքը կարող է մոտ լինել


Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Գազայում պահվող գերիների ընտանիքներին ասել է, որ գործարքը, որը կապահովի նրանց սիրելիների ազատ արձակումը, կարող է մոտ լինել:

«Պայմանները, անշուշտ, հասունանում են։ Սա լավ նշան է», - երկուշաբթի Վաշինգտոնում ասել է Նեթանյահուն պատանդների ընտանիքներին։

Այս շաբաթ նախատեսվում է նրա հանդիպումը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։

Գազայում հրադադարի հասնելու ջանքերը, որոնք Բայդենը նախանշել էր մայիսին Եգիպտոսի և Կատարի միջոցով, վերջին ամսվա ընթացքում մեծ թափ են ստացել: Ուրբաթ օրը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ բանակցողները «շարժվում են դեպի նպատակային գիծ»:

  • Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից անսպասելիորեն հարձակվել են հրեական խաղաղ ավանների վրա: Այդ գրոհների հետևանքով սպանվել է մոտ 1200 իսրայելցի, ևս ավելի քան 250 իսրայելցի պատանդառվել է: Նոյեմբերին մեկշաբաթյա զինադադարի արդյունքում ազատ արձակվեց ավելի քան 105 գերի՝ 240 պաղեստինցիների վերադարձի դիմաց:
  • «Համաս»-ը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել։
  • Ըստ պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության՝ Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 39 հազարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG