Մատչելիության հղումներ

Իսրայելի վարչապետը չորեքշաբթի ելույթ է ունենալու ԱՄՆ Կոնգրեսում, որոշ դեմոկրատներ բոյկոտում են


Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, արխիվ
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, արխիվ

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն չորեքշաբթի ելույթ է ունենալու ԱՄՆ Կոնգրեսում՝ հուսալով ամրապնդել ԱՄՆ-ի աջակցությունը Իսրայելին՝ «Համաս»-ի (ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել) և այլ հակառակորդների դեմ պայքարը շարունակելու համար:

Բայց, ինչպես նշում է Associated Press-ը, որոշ դեմոկրատ օրենսդիրների բոյկոտը և դրսում սպասվող բողոքի ակցիաները ցույց են տալիս, որ Գազայի ավերիչ պատերազմում Նեթանյահուի կառավարության կոշտ վարքագիծը ճեղքեր է առաջացնում ամերիկյան երկարատև աջակցություն տրամադրելու մեջ:

Փոխնախագահ Քամալա Հարիսը, որն ի պաշտոնե Սենատի նախագահն է, ներկա չի գտնվելու պլանավորած այցերի պատճառով։

Իսկ հանրապետականները պատրաստվում են ջերմորեն ողջունել Նեթանյահուին, որն արդեն 4-րդ անգամ ելույթ կունենա Կոնգրեսի երկու պալատների համատեղ նիստում՝ այդ ցուցանիշով գերազանցելով օտարերկրյա բոլոր առաջնորդներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG