Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ստորագրել են հայ-ադրբեջանական սահմանազատման կանոնակարգը վավերացնելու մասին օրենքը։
Վահագն Խաչատուրյանն օրենքը երեկ է ստորագրել։ Բաքուն էլ այսօր հաղորդեց, որ Իլհամ Ալիևը ևս ստորագրել է օրենքը։
Հայաստանի Ազգային ժողով այն վավերացրել էր երկու օր առաջ։
Մինչ այժմ հրապարակային տեղեկություն չկար, թե Ադրբեջանը կանոնակարգի վավերացման ուղղությամբ ինչ քայլեր է իրականացրել: Ավելի վաղ հաղորդվել էր, որ այս ընթացակարգերը Բաքուն և Երևանը պետք է միաժամանակ իրականացնեն։
Փաստաթուղթը նախատեսում է, թե ինչպես պետք է իրականացվի հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը: Միակ հիմնական սկզբունքը, որ այնտեղ ամրագրված է 91 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրն է, բայց առանց հստակ քարտեզների:
Հայաստանի ընդդիմությունը հայտարարել էր, որ չեն մասնակցի ո՛չ քննարկմանը, ո՛չ քվեարկությանը՝ նշելով, որ կանոնակարգի վավերացումը հակասում է Հայաստանի պետական շահին:
Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ին սահմանազատման կանոնակարգը Հայաստանի Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել։
Կանոնակարգը ուժի մեջ կմտնի, երբ Երևանն ու Բաքուն փոխանակվեն ծանուցումների բնօրինակներով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանն ու Բաքուն համաձայնեցրել ու ստորագրել են՝ ինչ սկզբունքների հիման վրա են շարունակելու սահմանազատումը
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայ-ադրբեջանական սահմանի ամբողջական քարտեզ չկա․ փոխվարչապետ