Մոսկվան կործանիչներ է առաջարկում Փհենյանին զինվորների դիմաց․ Eurasian Times

Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները նոր գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումից հետո, 19-ը հունիսի, 2024թ․

Ուկրաինայի դեմ պատերազմում Հյուսիսային Կորեայի զորքերի մասնակցության դիմաց Մոսկվան ՄիԳ-29 և Սու-27 կործանիչներ կուղարկի Փհենյան, հայտնում է The Eurasian Time-ը՝ վկայակոչելով Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյային՝ նշելով, որ Ռուսաստանն ու Հյուսիսային Կորեան հարցի շուրջ արդեն համաձայնության են եկել։

Դեկտեմբերի 7-ին Ռեյգանի ազգային պաշտպանության ֆորումում ԱՄՆ հնդխաղաղօվկիանոսյան հրամանատարության ղեկավար, ծովակալ Սամուել Պապարոն հայտարարել է, որ գործարքով Մոսկվան Փհենյանին «չորրորդ սերնդի հզոր կործանիչներ» կփոխանցի։

Պապարոն չի հստակեցրել, թե խոսքը քանի կործանիչի մասին է, փոխարենը նշել է, որ Փհենյան արդեն մոտ 12 հազար զինվոր է ուղարկել ռուսական զորքերի կողքին ուկրաինական ուժերի դեմ կռվելու համար։

Հյուսիսային Կորեան, ամենայն հավանականությամբ, ավելին է ցանկանում անկնկալելով, օրինակ, բալիստիկ հրթիռների մարտագլխիկներ, արդիականացված հակաօդային պաշտպանության հնարավորություններ, ասել է Պապարոն՝ նկատելով՝ նման գոծարքը կամրապնդի Հյուսիսային Կորեայի ռազմական դիրքերը տարածաշրջանում։

2024-ի հոկտեմբերի 18-ին Հարավային Կորեան հայտարարեց, որ Փհենյանը սկսել է հատուկ ջոկատայիններ տեղափոխել Ռուսաստան։

Հոկտեմբերի վերջին Մոսկվան վավերացրեց ռազմական դաշինքը Փհենյանի հետ։ Փաստաթղթի հոդվածներից մեկում նշվում է՝ եթե կողմերից որևէ մեկը ռազմական հարձական ենթարկվի այլ պետության կամ պետությունների կողմից և հայտնվի պատերազմում, մյուսն անհապաղ ռազմական և այլ աջակցություն կցուցաբերի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան վավերացնում է ռազմական դաշինքը Փհենյանի հետ