Մատչելիության հղումներ

Ռուսական և հյուսիսկորեական 50 հազարանոց զորքը պատրաստվում է Կուրսկի բնակավայրերն ուկրաինական կողմից ետ գրավելու համար․ NYT


Ռուս զինվորականները 50 հազարանոց զորք են կազմել, այդ թվում՝ հյուսիսկորեական բանակի անդամներից՝ վերադարձնելու Կուրսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի կողմից գրավված տարածքները, կիրակի օրը հաղորդել է The New York Times-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի և Ուկրաինայի պաշտոնյաներին։

Ըստ ամերիկյան գնահատականների՝ Ռուսաստանն այնպես է կենտրոնացրել իր ուժերը, որպեսզի իր զինվորներին դուրս չբերի Մոսկվայի համար կարևոր ուղղություն համարվող Ուկրաինայի արևելյան հատվածից։

Նշվում է նաև, որ ռուսական կողմն ակնկալում է ճնշում գործադրել միաժամանակ մի քանի ուղղություններով։

Ուկրաինացի պաշտոնյաները հայտարարել են, որ առաջիկա օրերին ակնկալում են ռուսական խոշոր հարձակում Կուրսկի ուղղությամբ նաև Հյուսիսային Կորեայի ուժերի մասնակցությամբ:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը և պաշտպանության նախարարը, իսկ այնուհետև Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը հաստատել էին տեղեկությունը Ուկրաինայի զինված ուժերի և հյուսիսկորեացի զինվորների միջև առաջին բախումների մասին Կուրսկի շրջանում:

XS
SM
MD
LG