ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Ֆոլկեր Տյուրկն այսօր հայտարարել է Սիրիայում քաղաքացիական անձանց դեմ հարձակումների թվի կտրուկ աճի մասին։
«Մեր գրասենյակը մի շարք խիստ մտահոգիչ միջադեպեր է արձանագրել, որոնց հետևանքով մեծաթից քաղաքացիական զոհեր կան, այդ թվում՝ մեծ թվով կանայք և երեխաներ», - հայտարարել է ՄԱԿ-ի հանձնակատարը՝ հավելելով, որ քաղաքացիական բնակչությունը տուժել է ինչպես ահաբեկչական կառույց ճանաչված «Հայաթ Թահրիր աշ-Շամ» կազմակերպության, այնպես էլ Սիրիայի կառավարամետ ուժերի գործողությունների հետևանքով։
Սիրիական ապստամբների դաշինքը՝ Հայաթ Թահրիր աշ-Շամի գլխավորությամբ, նոյոմբերի 28-ից անակնկալ հարձակում են սկսել Սիրիայի հյուսիս-արևմուտքում նախագահ Բաշար Ասադի կառավարության դեմ: Զինյալները մի քանի օրվա ընթացքում տասնյակ բնակավայրեր են գրավել Սիրիայում, որտեղ վերջին տարիներին հարաբերական անդորր էր՝ երկարամյա քաղաքացիական պատերազմից հետո։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ովքե՞ր են Սիրիայում տարածքներ գրավող զինյալները