Մատչելիության հղումներ

Իրանը հայտարարում է՝ մտադիր չէ ռազմական խորհրդականներին դուրս բերել Սիրիայից


Իրանի արտգործնախարարության շենքը Թեհրանում
Իրանի արտգործնախարարության շենքը Թեհրանում

Իրանը հայտարարել է, որ մտադիր չէ ռազմական խորհրդականներին դուրս բերել Սիրիայից։ Հայտարարությունը հնչել է Սիրիայի երկրորդ խոշոր քաղաքն ընդդիմադիր ապստամբների վերահսկողությանն անցնելու ֆոնին։

2011 թվականին Սիրիայում քաղաքացիական պատերազմի բռնկումից հետո Թեհրանն աջակցություն է ցուցաբերել դաշնակից Բաշար Ասադի ռեժիմին՝ ռազմական խորհրդականներ տեղակայելով երկրում՝ Դամասկոսի հրավերով։

«Մենք Սիրիա ենք մտել շատ տարիներ առաջ սիրիական կառավարության պաշտոնական հրավերով, երբ սիրիացի ժողովուրդը բախվել էր ահաբեկչական վտանգի»,- այսօր հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Իսմայիլ Բաքայիլը։

«Մեր ռազմական խորհրդականները եղել և մնում են Սիրիայում, կմնան երկրում այդ երկրի կառավարության ցանկությանը համապատասխան», - հավելել է իրանցի պաշտոնյան։

Բաքայիլը չի հստակեցրել՝ արդյոք Թեհրանը մտադիր է մեծացնել իր ուժերը Սիրիայում ապստամբների ընդլայնվող հարձակումների ֆոնին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG