ՄԱԿ-ի ևս մեկ խաղաղապահ է վիրավորվել Իրանի կողմից աջակցվող լիբանանյան «Հեզբոլա» խմբավորման դեմ Իսրայելի սրացող հակամարտության ընթացքում, հաղորդում է Reuters-ը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը և տարբեր երկրներ դատապարտել են հարավային Լիբանանում գտնվող խաղաղապահների կենտրոնական բազայի վրա իսրայելական հարձակումները:
Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան հայտարարել են, որ նման հարձակումներն «անհիմն» են։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ խնդրում է Իսրայելին չհարձակվել Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության (UNIFIL) ուժերի վրա։ Ռուսաստանը հայտարարել է, որ «վրդովված է» և Իսրայելից պահանջել է զերծ մնալ խաղաղապահների դեմ «թշնամական գործողություններից»:
Ավելի վաղ հաղորդվել էր 4 խաղաղապահի վիրավորվելու մասին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լիբանանի հարավում խաղաղապահներ են վիրավորվել ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելական օդուժը հարվածել է Բեյրութին. 22 զոհ, 100-ից ավելի վիրավոր՝ մեկ գիշերվա ընթացքում