Հայաստանը որպես խաղաղապահ ուժերում մասնակցություն ունեցող երկիր խստորեն դատապարտում է Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության (UNIFIL) կենտրոնակայանի թիրախավորումը, X -ում գրառմամբ հայտարարել է Արտգործնախարարությունը։
Վերջին երկու օրերին իսրայելական հարվածների հետևանքով Լիբանանում 4 խաղաղապահ է վիրավորվել։ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունը հայտարարում է՝ «խաղաղապահների վրա ցանկացած հարձակում միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է»։