Մարի Լը Պենի ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցությունը հաղթում է Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում՝ համաձայն էքզիթ փոլի։
Ըստ այդմ՝ «Ազգային միավորում»-ն ստացել է ձայների մոտ 34 տոկոսը։
Սա ավելին է, քան ձախ և կենտրոնական մրցակիցներն են ստացել, ներառյալ նախագահ Էմանյուել Մակրոնի «Միասին» դաշինքը, որը քվեների 20,5-23 տոկոսն է ստանում՝ ըստ էքզիթ փոլի, իսկ ձախակողմյան «Նոր Ժողովրդական Ճակատ»-ը՝ մոտ 29 տոկոսը։
Ի դեպ, գրանցվել է ընտրողների բարձր մասնակցություն՝ գրեթե 60 տոկոս՝ երկու տարի առաջվա 39.42 տոկոսի դիմաց։
Վերջնական արդյունքը կախված կլինի նրանից, թե կուսակցությունները/ դաշինքներն ինչպես կորոշեն միավորել ուժերը Ֆրանսիայի 577 ընտրատարածքներից յուրաքանչյուրում երկրորդ փուլում։
Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքների ամփոփմանն ընդառաջ՝ հունիսի 9-ին, նախագահ Էմանյուել Մակրոնը հայտնեց՝ լուծարում է խորհրդարանը և արտահերթ ընտրություններ նախաձեռնում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների առաջին փուլն է