Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր։
Ըստ ԱԽ գրասենյակի՝ նրանք անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և վերջին զարգացումներին:
ԱԽ քարտուղարը վերահաստատել է տարածաշրջանում համապարփակ ու երկարատև խաղաղության հաստատման հայկական կողմի հանձնառությունը:
Հայտնի չէ, թե արդյոք ամերիկացի գործիչը պատրաստվում է Երևանից մեկնել նաև Բաքու։ Նա Ադրբեջան էր այցելել հունիսի սկզբին, վերահաստատել՝ Վաշինգտոնը պատրաստակամ է աջակցելու բանակցություններին և նպաստելու խաղաղության գործընթացին։
Երևանն ու Բաքուն տևական ժամանակ է՝ բանակցում են խաղաղության պայմանագրի շուրջ։ Առաջարկների 10-րդ փաթեթը ստանալու մասին Երևանը մեկ ամիս առաջ հայտարարեց, բայց պատասխանել են, թե՝ ոչ, Արտգործնախարաությունը չի հաղորդում։ Դրան հաջորդեցին Միրզոյան-Բայրամով վաշինգտոնյան բանակցությունները, որից հետո հայտարարվեց պայմանագրի կնքման ուղղությամբ առաջնթացի մասին։
Այդ ընթացքում Ադրբեջանի նախագահ Ալիևը սպառնում է, չի հրաժարվում Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը հանելու պահանջից, նաև նորերն է ավելացնում՝ ակնկալելով ղարաբաղյան կարգավորմամբ զբաղված Մինսկի խումբը լուծարելու համար Երևանի համաձայնությունը, որ համատեղ դիմում ներկայացնեն ԵԱՀԿ։ Երևանից Սահմանադրության փոխելու պահանջին բազմիցս արձագանքել են՝ ասելով, որ դա երկրի ներքին գործն է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բանակցությունների մասին ՌԴ հայտարարությունն ԱՄՆ-ի զբաղվածությունից օգտվելու փորձ է. քաղաքագետ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իոաննիսյան. 600 հազար մարդ չի գնա Ալիևի պահանջով Սահմանադրություն փոխելու