Մատչելիության հղումներ

Արարատ Միրզոյանն ու Լուիս Բոնոն քննարկել են տարածաշրջանային անվտանգային հարցեր


ԱԳ նախարարի հանդիպում Արարատ Միրզոյանը և ԱՄՆ կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոն քննարկել են տարածաշրջանային անվտանգային հարցեր:

Ըստ ԱԳՆ տարածած հաղորդագրության՝ զրուցակիցներն անդրադարձել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներին, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի նախագծում առանցքային հարցերի շուրջ մոտեցումներին և դրանց համաձայնեցման ուղղությամբ ջանքերին: Միրզոյանն ընդգծել է երկու երկրների կողմից ամենաբարձր մակարդակում արտահայտված՝ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հանձնառությանը հավատարմության, պայմանագրում ամրագրման և հռչակագրի հիման վրա սահմանազատման գործընթացի կարևորությունը: Ընդգծվել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովների վերջին հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները:

Հայաստանի ԱԳ նախարարը և ԱՄՆ պաշտոնյան մտքեր են փոխանակել տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցերի շուրջ: Արարատ Միրզոյանը ներկայացրել է թեմայի շուրջ վերջին քննարկումներն ու ՀՀ մոտեցումները, որոնք շարունակում են համահունչ լինել հանրահռչակված՝ ինքնիշխանության ու ազգային օրենսդրության հարգման, հավասարության ու փոխադարձության սկզբունքներին:

Լուիս Բոնոյին այսօր ընդունել է նաև Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

ԱՄՆ պետքարտուղար Բլինքենն իր հերթին այսօր հույս է հայտնել, որ Երևանին ու Բաքվին կհաջողվի համաձայնության հասնել խաղաղության պայմանագրի շուրջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG