Լիտվան պատժամիջոցներ սահմանեց Իվանիշվիլիի և վրաց 10 պաշտոնյաների դեմ

Վրաստան - «Վրացական երազանք» իշխող կուսակցության փաստացի ղեկավար, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլի, արխիվ

Լիտվան պատժամիջոցներ սահմանեց վրաց պաշտոնյաների նկատմամբ, ովքեր «պատասխանատու են մարդու իրավունքների խախտումների համար»: Այս մասին մասին X-ում հայտարարել է Լիտվայի արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը։

Լիտվական դիվանագիտության ղեկավարի հրապարակած ցուցակում հայտնվել է 11 անձ, այդ թվում՝ «Վրացական երազանք» իշխող կուսակցության փաստացի ղեկավար, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին, ներքին գործերի նախարարության, ուժային կառույցների մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներ, արգելվել է նրանց մուտքը երկիր։ Այլ սահմանափակումների մասին չի հաղորդվում։

Լիտվայի սև ցուցակում հայտնված մի շարք պաշտոնյաների նկատմամբ ավելի վաղ պատժամիջոցներ էր սահմանել նաև Միացյալ Նահանգները:

Նախօրեին Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահքնան հայտարարել էր, որ բալթյան երեք երկրները պայմանավորվել են պատժամիջոցներ կիրառել Վրաստանում օրինական բողոքի ցույցերը ճնշողների դեմ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վրաստանում բողոքի ցույցերի 4-րդ գիշերը ևս անցավ բախումներով ու ձերբակալություններովԿոբախիձեն ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների լիցքաթափման հույս է հայտնել Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում պատժամիջոցներ սահմանել «Վրացական երազանք»-ի առաջնորդների նկատմամբԱՄՆ-ն դադարեցնում է ռազմավարական գործընկերությունը Վրաստանի հետ