Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն դադարեցնում է ռազմավարական գործընկերությունը Վրաստանի հետ


ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է Վրաստանի հետ ռազմավարական գործընկերության դադարեցման մասին։

Պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերի հայտարարության մեջ նշվում է, որ «Վրացական երազանքի» տարբեր հակաժողովրդավարական գործողությունները խախտել են ԱՄՆ-Վրաստան ռազմավարական գործընկերության հիմնական սկզբունքները, որոնք հիմնված են ընդհանուր արժեքների և ժողովրդավարության, օրենքի գերակայության, քաղաքացիական հասարակության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի վրա:

Վաշինգտոնը դատապարտում է ոստիկանության կողմից ուժի չափից ավելի կիրառումը վրացիների նկատմամբ, ովքեր, ինչպես նշել է Միլլերը, ձգտում են օգտվել հավաքների և արտահայտվելու իրենց իրավունքներից, ներառյալ խաղաղ բողոքի ցույցերի ազատությունը:

«Կոչ ենք անում բոլոր կողմերին ապահովել բողոքի ակցիաների խաղաղ բնույթը», - նշել է նա։

Բացի այդ, Նահանգները պնդել է՝ «Վրացական երազանքի՝ ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը մինչև 2028-ը կասեցնելու որոշումը հակասում է վրաց ժողովրդին՝ Սահմանադրությամբ ամրագրված խոստմանը՝ ձգտել լիարժեք ինտեգրվել Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին։

««Վրացական երազանքը» դադարեցնելով Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը, մերժեց Եվրոպայի հետ ավելի սերտ հարաբերությունների հնարավորությունը և Վրաստանը դարձրեց ավելի խոցելի Կրեմլի համար», - ասված է Պետդեպի խոսնակի հայտարարության մեջ։

«Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության աղբյուրները նաև հաստատել ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Դավիթ Զալկալիանիի հրաժարականի մասին տեղեկությունը։

  • Վրաստանում արդեն չորրորդ օրն է, ինչ բողոքի ակցիաներ են, դրանք վերսկսվեցին ընդդեմ «Վրացական երազանք»-ի՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ մինչև 2028 թվականը բանակցությունների գործընթացից հրաժարվելու որոշման։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG