Լավրով. Ռուսաստանը կարձագանքի արևմտյան զենքով իր շրջանների հրետակոծությանը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Ռուսաստանն արձագանքելու է Կիևին մատակարարվող ամերիկյան զենքով իր շրջանների հրետակոծությանը, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Նրանք՝ ամերիկացիները, ՆԱՏՕ-ի անդամները, շարունակում են ասել, թե «մենք ոչ մի դեպքում չենք պատերազմում Ռուսաստանի հետ»: Դա դեմքի վատ արտահայտություն է վատ խաղի ժամանակ, ես այսպես կասեմ, և նրանք դա հիանալի հասկանում են», - ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Լավրովը Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում:

«Ինչ վերաբերում է մեր արձագանքին, նախագահն ասել է, որ մենք կարձագանքենք: Եվ ես համոզված եմ, որ տեսանելի ապագայում դուք այդ մասին կիմանաք», - վստահեցրել է Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վորոնեժի մարզում անօդաչուի հարվածից զինամթերքի պահեստ է այրվումԿրասնոդարի երկրամասում անցած գիշեր ԱԹՍ-ի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել նավթի 2 պահեստումՌԴ-ն հաղորդում է Նովոռոսիյսկում ավտոնոմ նավակների հարձակումների մասին