Մոսկվայի պատասխանն Ուկրաինայի զինված ուժերի կողմից Ռուսաստանի ռազմական օբյեկտներին, այդ թվում՝ հրթիռային հարձակման նախազգուշացման համակարգերին հարվածներ հասցնելուն, կարող է լինել ասիմետրիկ, և Միացյալ Նահանգները կզգա դրա հետևանքները, այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը։
«Պատասխանները կարող են լինել ասիմետրիկ, ինչ վերաբերում է այս հարցում ԱՄՆ-ի դիրքորոշմանն, ապա նրանք [Վաշինգտոնը] հնարավորինս անպատասխանատու հայտարարություն են արել՝ Կիևի ցանկացած հանցագործությանը նախապես «ներում» շնորհելով, և ոչինչ չեն անում՝ կասեցնելու վտանգավոր սադրիչ քայլերը»,- հայտարարել է Ռյաբկովը:
Նրա պնդմամբ, Միացյալ Նահանգները «նույնպես գին կվճարի և կզգա հետևանքները», եթե ուկրաինական կողմը հարվածներ հասցնի Ռուսաստանի տարածքում տեղայակված ռազմական օբյեկտներին:
Անցած օրերին արևմտյան երկրները նկատել են տվել, որ Մոսկվայի ագրեսիայից պաշտպանվող Ուկրաինան ունի Ռուսաստանի տարածքներում գտնվող թիրախներին արևմտյան զենքով հարվածներ հասցնելու իրավունք:
Նախկինում ՆԱՏՕ-ն Կիևից պահանջել է, որ ուկրաինացիներն արևմտյան սպառազենը կիրառեն բացառապես Ուկրաինայի տարածքում: