Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին Միացյալ Նահանգներին և Իսրայելին սպառնում է ջախջախիչ պատասխանով Իրանի դեմ գործողությունների համար։
Խամենեիի այս խոսքերը հաջորդում են Իրանի ու Իսրայելի փոխադարձ օդային հարվածներին: Ի պատասխան Իրանի կողմից հոկտեմբերի 1-ի հրթիռակոծման՝ Իսրայելը մեկ շաբաթ առաջ պատասխան հարվածներ հասցրեց։ Այժմ, իր հերթին, Թեհրանն է խոստանում հակահարված տալ։
«Սա միայն վրեժի մասին չէ, խոսքը տրամաբանական գործողությունների մասին է․ առճակատում, որը հիմնված է հավատքի, բարոյականության, իսլամական իրավունքի վրա, ինչը համահունչ է միջազգային իրավունքին», - ասել է Իրանի հոգևոր առաջնորդը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Իրանը «չի շտապի, բայց և չի ուշացնի» Իսրայելի հարվածի պատասխանըԻսրայելն Իրանում ոչնչացրել է S-300 զենիթահրթիռային բոլոր համակարգերը․ WSJԽամենեին Իսրայելի հարձակումն անվանել է նրանց կողմից «սխալ հաշվարկ»Իսրայելն «ավարտել է գործողությունն» Իրանի դեմ, Թեհրանը հայտնում է 2 զոհի մասին