«Մենք թույլ չենք տա, որ մեծ տերությունները մեզ օգտագործեն այնպես, ինչպես Ուկրաինային են օգտագործում», - այսօր Թբիլիսիում հայտարարել է վրացական մայրաքաղաքի ղեկավար, իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն։
«Որքան էլ մեզ սպառնան պատժամիջոցներով, միևնույն է, խաղաղությունը Վրաստանում պահպանվելու է։ Մենք մշտապես առաջ ենք տանելու մեր երկրի ու ժողովրդի շահերը», - հայտարարել է Կալաձեն։
Արևմուտքը քննադատում է Վրաստանում «օտարերկրյա գործակալների» մասին և այլ օրենքների ընդունումը, պատժամիջոցներ սահմանում Թբիլիսիի դեմ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունեց ԼԳԲՏ անձանց իրավունքները սահմանափակող փաթեթըԱՄՆ-ն սահմանափակումներ է մտցրել Վրաստանի մի շարք պետական պաշտոնյաների նկատմամբԻվանիշվիլին հայտարարել է, որ պետք է ներողություն խնդրել օսերից 2008թ. պատերազմի համարՎրաստանի ներքին կյանքում շարունակվում է քաղաքական «խառնաշփոթը»