Վրաստանի միգրացիոն ծառայությունը երեկ հրաժարվել է ապաստան տրամադրել ադրբեջանցի լրագրող Աֆղան Սադիգովին, ադրբեջանական «Թուրան» գործակալությանը փոխանցել է լրագրողի կինը՝ Սևինջ Սադիգովան։
«Աֆղանն ինձ զանգահարեց նախնական կալանավայրից և ասաց, որ ստացել է Միգրացիոն ծառայության պատասխանը, որտեղ նշվում է, որ մերժել են իրեն քաղաքական ապաստան տրամադրել», - ասել է Սադիգովի կինը։
Ըստ նրա՝ վրացական կողմը պարզաբանել է, որ գործում քաղաքական դրդապատճառներ չի տեսնում։
Աֆղան Սադիգովի փաստաբանը դեռ չի մեկնաբանել հայտարարությունը։
Թբիլիսին Azel TV կայքի հիմնադիր Սադիգովին ձերբակալել է օգոստոսի 3-ին Բաքվի պահանջով և երկու ամսով նախնական կալանքի ենթարվել՝ հետագայում արտահանձնման նպատակով։
Ադրբեջանի իրավապահները նրան մեղադրում են շորթման մեջ։ Մինչ այդ՝ 2020 թվականին Սադիգովն այլ մեղադրանքներով յոթ տարվա ազատազրկման էր դատապարտվել և 2023-ին համաներմամբ ազատ արձակվել, որից հետո ընտանիքով բնակություն է հաստատել Վրաստանում։
Լրագրողը հերքում է բոլոր մեղադրանքները պնդում, որ հայրենիքում իրեն ցանկանում են պատժել Ալիև վարչակազմին քննադատելու համար։