Իսրայելական նոր հարվածներ Բեյրութին

Իսրայելի հարվածների հետևանքները Բեյրութի հարավային արվարձանում, 26-ը նոյեմբերի, 2024թ.

Իսրայելի ռազմաօդային ուժերն այսօր կեսօրին նոր հարվածներ են հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին։

Լիբանանի իշխանությունների տեղեկություններով՝ օդանավերը Գոբեյրի և Թախվիտա Էլ Գադիր թաղամասերում գտնվող առնվազն վեց շինություններ են խոցել։ «Եվս երկու հարված է հասցվել Բուրձ-ալ-Բարաժնա փախստականների ճամբարին», - տեղեկացնում են աղբյուրները։

Լիբանանի պաշտոնական աղբյուրների համաձայն՝ այս տարվա հոկտեմբերի սկզբից իսրայելական բանակի հարվածների հետևանքով ավելի քան 3 հազար 500 մարդ է սպանվել, ավելի քան 1 միլիոն մարդ տեղահանվել է։ Իսրայելն, իր հերթին, պնդում է, որ «Հեզբոլա»-ի հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 70 մարդ, տասնյակ հազարավոր մարդիկ տեղահանվել են իրենց տներից:

Իսրայելը պնդում է, որ իր հարվածների նպատակը Հեզբոլա» զինյալ խմբավորումը ոչնչացնելն է:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բայդենն ու Մակրոնը մոտ օրերս պատրաստվում են հայտարարել «Հեզբոլա»-ի և Իսրայելի միջև հրադադարի մասին․ Reuters«Հեզբոլա»-ի հրթիռն ընկել է Թել Ավիվի մերձակայքումԻսրայելը նոր հարվածներ է հասցրել Բեյրութին Հոխշտայն․ «Ուրվագծվում է Իսրայելի և «Հեզբոլա»-ի պատերազմի ավարտը»