Անցած 24 ժամվա ընթացքում Իսրայելի բանակը նոր հարձակումներ է իրականացրել Բեյրութի արվարձանային Դահիյա շրջանում՝ «Հեզբոլա» խմբավորման թիրախների վրա։
Ըստ իսրայելական կողմի հաղորդագրության՝ թիրախավորվել են ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական կառույց ճանաչված լիբանանյան «Հեզբոլահ» խմբավորման շտաբները, զենքի պահեստը և այլ ռազմական ենթակառուցվածքներ։
Reuters-ը, վկայակոչելով Լիբանանի կառավարությանը, հայտնում է, որ իսրայելական բանակը հարվածներ է հասցրել նաև Բեյրութի կենտրոնական հատվածին՝ սպանելով չորս մարդու։ Հարվածի հետևանքով փլուզվել է ութ հարկանի շենք, վնասվել հարևանությամբ գտնվող մի շարք շինություններ։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ հարձակումն իրականացվել է հակաբունկերային ռումբի կիրառմամբ։ Ըստ լիբանանյան լրատվամիջոցների, սա իսրայելական օդուժի չորրորդ հարվածն է Բեյրութի կենտրոնի վրա մեկ շաբաթվա ընթացքում։