Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է անում արտահերթ նիստ գումարել Իսրայելին դատապարտելու համար։
Իսրայելը երեկ ավիահարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան այս ամսվա սկզբին իրանական հարձակումների։
ՄԱԿ-ում Իրանի հատուկ բանագնաց Ամիր Սաիդ Իրավանին Անվտանգության խորհրդին ուղղված նամակում նշել է, որ Իսրայելի «ապօրինի և ագրեսիվ գործողությունները» Իրանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում են և «միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության բացահայտ խախտում»:
Հարձակման հետևանքով սպանվել են 4 իրանցի սպաներ:
Իսրայելը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել միայն ռազմական օբյեկտներին, ոչ միջուկային կամ նավթ արդյունահանող տարածքներին:
Անվտանգության խորհուրդը բաղկացած է հինգ մշտական անդամներից՝ Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելն «ավարտել է գործողությունն» Իրանի դեմ, Թեհրանը հայտնում է 2 զոհի մասին ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանը հայտարարում է՝ երկու զինվոր է զոհվել իսրայելական հարձակման հետևանքով